Այս կայքն իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ամբողջ Պատմական Հայաստանի և Սփյուռքի տարածքում դեռևս պահպանվող կամ արդեն ոչնչացված հայկական պատմական հուշարձանների շտեմարան։
Այն ստեղծել է Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության ինստիտուտի դրամաշնորհի աջակցությամբ։ Ինտերնետային այս էջի հիմքն են հանդիսանում ավելի քան 40 տարիների ընթացքում կազմակերպության անդամների կողմից հավաքագրված ամենատարբեր նյութերը:
Այս դինամիկ ինտերնետային էջը Ձեզ հնարավորություն է տալիս որոնել-գտնել աշխարհով մեկ սփռված հայկական պատմական հուշարձաններն ըստ անվան, բնակավայրի ժամանակակից և պատմական անվան, տեսակի, թվագրման, ինչպես նաև Արվեստի և Ճարտարապետության շտեմարան (AAT) անունը կրող նկարագրական տերմինների համակարգի և հուշարձանի վրա առկա տեղեկատվական ձևերի (արձանագրություն, պատկերաքանդակ) միջոցով։ Հնարավոր է նաև որոնում քարտեզների վրա տեղադրված պայմանական նշանների միջոցով։
Կազմակերպության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք www.RAA.am կայքը կամ Ձեր հարցերն ուղղեք info@RAA.am հասցեով։
Խնդրում ենք կայքից օգտվելիս հաշվի առնել հետևյալ նշումները`
- Կայքը լավագույնս դիտվում է 1024x768 կամ ավել կետայնության դեպքում
- Խնդրվում է չօգտագործել Back և Forward կոճակները ղեկավարման համար
Կայքը բազմալեզու է և օգտվողը կարող է դիտել այն հայերենով կամ անգլերենով