Մեր Մասին

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է Ախենում (Գերմանիա) 1972 թ. որպես շահույթ չհետապնդող՝ հասարակական կազմակերպություն Ախենի համալսարանի նախկին պրոֆեսոր, Դր. Արմեն Հախնազարյանի կողմից:

Կազմակերպության հայաստանյան կենտրոնը հիմնադրվել է 1998 թ. և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն:

Կազմակերպության ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ. և գրանցվել որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն (501(C)3):

Վերջին 35 տարիների ընթացքում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն ուսումնասիրել և վավերացրել է Հայաստանի հարևան երկրներում գտնվող հայկական պատմական հուշարձանները: Այս ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս այն ունի ավելի քան 250,000 թվայնացված պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից և հարակից այլ փաստաթղթերից բաղկացած հարուստ արխիվ: Կազմակերպությունը նաև զբաղվում է Հայաստանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերանորոգմամբ և պահպանմամբ:

Ի թիվս այլ բաների կազմակերպության՝ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ գործող երևանյան գրասենյակի աշխատակազմի գործունեությունը ներառում է առկա արխիվների ուսումնասիրությունը, որի արդյունքում հրատարակվում են փաստավավերագրական բնույթի գրքեր, հատուկ բրոշյուրներ, ֆիլմեր և DVD սկավառակներ: Այստեղ զբաղվում են նաև առկա արխիվների թվայնացմամբ և էլեկտրոնային հրատարակությամբ:

Ներկայումս դեռևս ստեղծման փուլում գտնվող այս կայքում կարելի է գտնել տվյալներ կազմակերպության արխիվների մասին: Աշխատանքների ավարտից հետո այն կարող է օգտակար լինել տեղացի և արտասահմանցի գիտնականների, ուսումնասիրողների, ճարտարապետների, քաղաքական գործիչների, ուսանողների, ինչպես նաև թանգարանների և նյութական մշակույթի նմուշներով հետաքրքրվողների համար: Կազմակերպության գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ նաև հետևյալ կայքերից՝ http://RAA.am (Հայաստան); http://RAA-USA.org (ԱՄՆ): Տեղեկությունների համար կարող եք Ձեր հարցերն ուղղեք info@RAA.am հասցեով: